22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Օ, ինչ տղամարդ է…”` Անժելա-նաժիշտին սաստեց Սրբազանը

Այսօր “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ “Հովիվ” ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Այն առաջին գեղարվեստական ֆիլմն է, որը նվիրված է Գրիգոր Նարեկացուն:

Արդեն մի քանի օր է, ինչ ցուցադրվում է ֆիլմի գովազդային տեսահոլավակը, եւ շատերի աչքից չի վրիպել, որ ֆիլմում նկարահանվել է “Ուր է իմ տղամարդը” սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այս դերասանուհին հանրության ուշադրության կենտրոնում էր, երբ նրա ինտիմ լուսանկարները հայտնվեցին Համացանցում:

Ֆիլմի պատասխանատուները մասնավոր զրույցներում նշել են, որ ֆիլմում Անժելայի կադրերը նկարահանվել էին մինչեւ այդ սկանդալային միջադեպը, իսկ ֆիլմում Անժելան առանցքային դեր չի զբաղեցնում: Անժելա Սարգսյանը մարմնավորել է թագուհու նաժիշտի դերը:

Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի “Մոսկվա” կինոդահլիճում գտնվող  աղբյուրները,  մի դրվագում թագուհու նաժիշտը  Սրբազանի մոտ նկատելով Նարեկացուն` հիացած ասում  է` “Օ, ինչ տղամարդ է…”. նրան անմիջապես սաստում է Սրբազանը` ասելով “Դստրիկս…”: Այդ պահին դահլիճը արձագանքեց եւ տեղերից տարբեր  “բում”-եր լսվեցին:

Ի դեպ, Անժելա Սարգսյանը նույնպես մասնակցում էր ֆիլմի ցուցադրությանը, եւ ավարտից հետո նա արժանացավ հանդիստատեսի շնորհակալություններին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ