04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մեծամորի ԱԷԿ-ը սթրես-թեսթ կանցնի

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 2012 թվականի գերակայությունը Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովումն է: Ասօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ոլորտի պատասխանատուն:

Արմեն Մովսիսյանն ասել է, որ  ճապոնական “Ֆուկուսիմա” ատոմակայնի վթարից հետո Եվրամիության որոշմամբ ատոմակայանների անվտանգությունն ուսումնասիրելու նպատակով սթրես-թեսթեր կանցկացվեն, որին Հայաստանն իր համաձայնությունն է տվել:

“Դա միջուկային էներգաբլոկների անվտանգության ապահովագրության գնահատումն է արտակարգ իրավիճակներում: Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման սթրես-թեստի անցկացումը կարևորագույն խնդիր է ինչպես ատոմակայանի, այնպես էլ մեր երկրի անվտանգության համար”,-ասել է Արմեն Մովսիսյանը:

Անդրադառանալով ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցմանը, նախարարն ասել է, որ  այստեղ առաջընթաց կա: Մասնավորապես,ոուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նոր էներգաբլոկի կառուցման համար 50 տոկոսի չափով ներդրում իրականացնել: Եթե այլ առաջարկներ չլինեն, կընդունվի “Ռոսատոմ”-ի առաջարկը:

Արմեն Մովսիսյանն ասել է, որ այս դեպքում նոր կառուցվող ատոմակայանում  Հայաստանը կունենանք մոտ 51 տոկոս բաժնեմաս և կառավարումը կիրականացնի հայկական ընկերությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ