23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աչքներս լույս, Լյուսիա …

Հունվարի կեսերից ադրբեջանական կայքերը սկսեցին կանխատեսել, թե ով է ներկայացնելու Հայաստանը Բաքվում կայանալիք Եվրատեսիլին:

Այն որ հավանական թեկնածուներից մեկի՝ ԱՄՆ-ում բնակվող հայազգի երգչուհու՝ Լյուսիա Մունի մանկությունն անցել էր Բաքվում, Ադրբեջանի ԶԼՄ-ներում դարձավ աչքալուսանքի պես մի բան:

 Henaran.am-ը տեղեկացրել էր իր ընթերցողներին ադրբեջանական ապատեղեկատվության մասին: Այնուհետև հայկական լրատվամիջոցները՝ այդ թվում Henaran.am-ը, ներկայացրեցին Լյուսիա Մունի հետ հարցազրույցը, որտեղ երգչուհին պատմում էր իր հայկական արմատների, Բաքվի ջարդերի և Հայաստանը Բաքվում ըստ արժանվույն ներկայացնելու իր հնարավոր առաքելության մասին:

Ի զարմանս մեզ՝ ադրբեջանական առաջատար կայքերից մեկն Exclusive խորագրի ներքո ներկայացրել է Լյուսիա Մունի հետ հարցազրույց /կայքի անունն ու հոդվածը չենք ներկայացնում ավելորդ անգամ չտարածելու նպատակով/:

Ծավալուն հրապարակման մեջ ադրբեջանցի լրագրողը սուր հարցեր է ուղղում Լյուսիային, ինչի արդյունքում ստացվում է՝ երգչուհին ուրախ է, որ վերադառնում է Բաքու՝ իր դասարանցիներին տեսնելու, Արցախյան հերոսամարտը նկարագրում է՝ որպես “հայերի ու ադրբեջանցիների միջև 20 տարուց ավել ձգվող պատերազմ, որը բացասական հետք է թողել մեր ժողովուրդների հարաբերությունների վրա”, խոսում է ԱՄՆ-ում և այլուր բնակվող իր ադրբեջանցի ընկերների հետ ջերմ շփումների մասին և այլն:

Հարցազրույցում անգամ ակնարկ չկա Բաքվի հայկական ջարդերի վերաբերյալ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի երգչուհու ընտանիքը լքի Բաքուն: Ավելին, չակերտներում է գրված Հայկական ցեղասպանություն արտահայտությունը:

Լյուսիա Մունը Henaran.am-ի թղթակցին փոխանցեց, որ Ցեղասպանություն բառը չակերտներում ներկայացնելն ադրբեջանցի լրագրողի նախաձեռնությունն է: “”Ցեղասպանություն” բառը ես երբեք չակերտների մեջ չէր դնի: Ես այդ մասին երգում եմ: Ինչպես կարող էի …”,-ասաց Լյուսիան:

Արդյո՞ք արժեր Եվրատեսիլի նախաշեմին հարցազրույց տալ ադրբեջանական կայքին, որը հայտնի է իր ապատեղեկատվական քարոզչությամբ: Լյուսիան դադարեց պատասխանել մեր հարցերին, երբ հարցրեցինք, թե որն է եղել իր ադրբեջանական կայքին տրված այս հարցազրույցի նպատակը: Ավելին չցանկանալով ասել, նկատենք, որ ափսոսում եւ ցավում ենք Լյուսիայի  համար …

Անի Մարգարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ