02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հեռացվում են տանիքներից կախված սառցալեզվակները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` փողոցներում ու մայթերում իրականացվող ձնահեռացման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում սկսվել են բազմաբնակարան, հասարակական շենքերի ու շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների եւ ձյան հեռացման գործընթացը:Այն առաջին հերթին անցորդների անվտանգության ապահովման նկատառումով է արվում, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը,  ներքեւ թափվելով, կարող են վտանգ ներկայացնել մարդկանց առողջությանը եւ կյանքին:

Հաշվի առնելով, որ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան կառույցների կողմից տնօրինվող շարժասանդուղքների թռիչքային բարձրությունը սահմանափակ է եւ ունեցած հնարավոր բարձրության վրա է միայն տնօրինվում, տեխնիկական աջակցության խնդրանքով Երեւանի քաղաքապետարանը դիմել է նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությանը, որի տրամադրած շարժասանդուղք ունեցող հրշեջ մեքենաների օգնությամբ էլ իրականացվում են բարձրահարկ շենքերի կտուրներից սառույցի եւ ձնահեռացման աշխատանքները: Հաշվի առնելով բուն մաքրման ընթացքում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, հատվածաբար օպերատիվ հերթապահություն էին իրականացնում նաեւ պարեկային ծառայության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ