28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի եւ ՖՐՈՆՏԵՔՍ-ի միջեւ համագործակցության մեկնարկը տրված է

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ԵՄ արտաքին սահմաններում գործառնական համագործակցության կառավարման գործակալության /Ֆրոնտեքս/ ղեկավար Իլկա Լայտինենը ստորագրել են աշխատանքային համաձայնագիր, որով նախանշվում է Հայաստանի եւ Ֆրոնտեքսի միջեւ հետագա համագործակցության օրակարգը:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքով` Ֆրոնտեքսի` Եվրամիության արտաքին սահմանների կառավարման գործում կարեւորագույն դերակատարությունն ունեցող մարմնի հետ համագործակցությունը նշանակում է Հայաստանում միջազգային լավագույն փորձի ներդրում, Եվրամիության դեղին գրքի պահանջներին համապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների գործունեություն, պետական սահմանի կառավարման ոլորտում ներգրավված պետական մարմինների վարչական կարողությունների հզորացում, տեխնիկական վերազինում, ինչպես նաեւ համատեղ վերլուծություններ եւ փորձի փոխանակում:

“Համաձայնագիրը հնարավորություն կտա խորացնել համագործակցությունը Հայաստանի եւ ԵՄ միջեւ եւ սերտորեն գործակցել մի շարք ուղղություններով` կազմակերպել համատեղ օպերացիաներ, առավել արդյունավետ պայքարել  սահմանային հանցավորության դեմ, հզորացնել պետական սահմանի գործառույթներին առնչվող պետական մարմինների վարչական կարողությունները եւ նաեւ շատ լավ մեխանիզմներ ստեղծել խորացնելու երկկողմ համագործակցությունը ԵՄ անդամ երկրների եւ ՀՀ պետական սահմանին առնչվող պետական կառավարման մարմիների միջեւ”,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Կարեւորելով ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ներդրումն այս ուղղությամբ` գործակալության ղեկավար Իլկա Լայտինենը առանձնացրել է երեք գործոններ, որոնք հիմք հանդիսացան համագործակցության արագ մեկնարկի, սահուն եւ արդյունավետ ընթացքի եւ համաձայնագրի ստորագրման համար, այն է` Հայաստանի ղեկավարության քաղաքական մեծ պատրաստակամությունը, Հայաստանում սահմանների համալիր կառավարման հաջողված ռազմավարությունը եւ միջազգային կառույցների, այդ թվում ՄԱԿ-ի եւ ԵՄ հաստատությունների աջակցությունը: Իլկա Լայտինենը հավելել է, որ համաձայնագրի ստորագրմանը անմիջապես հետեւելու է դրանից բխող գործողությունների ծրագրի մշակումը, որում ներառվելու են բոլոր համապատասխան գործողությունները եւ միջոցառումները:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նաեւ տեղեկացրել է, որ քննարկվել է առաջիկայում Հայաստանում կադրերի վերապատրաստման տարածաշրջանային ենթակառուցվածք ստեղծելու խնդիրը, որը մշտապես բարձր որակավորում կապահովի պետական սահմանի հետ առնչվող բոլոր պետական կառավարման մարմինների համար:

Henaran.am-ին տեղեկացնում են  ՀՀ ԱԱԽ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ