27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձնակույտի մեջ հայտված ուղեւորին պետք էր շտապ հասցնել ծննդատուն

Փետրվարի 21-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնակույտի մեջ է մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղեւորներով, որոնցից մեկը վատառողջ է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ժամը 15.11-ին Ծաղկահովիտից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 15.42-ի սահմաններում փրկարարները հասել են Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած մոտ 3 կիլոմետր ճանապարհը փրկարարները հաղթահարել են ոտքով։

Պարզվել է, որ ուղեւորուհի` 20-ամյա Գյուլնարա Ֆարոյանին անհրաժեշտ է տեղափոխել ծննդատուն։ Ժամը 16.45-ի սահմաններում հրշեջ-փրկարարները նրան պատգարակով հասցրել են Ճարճակիս-Ալագյազ գյուղերի խաչմերուկ, որտեղից էլ ավտոմեքենայով տեղափոխել Ապարան քաղաքի հիվանդանոց։

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ