22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը հաստատեց “Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի լրամշակված տարբերակը

Կառավարւթյան այսօրվա նիստին գործադիրը հաստատեց “Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի լրամշակված տարբերակը:

Նախ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց “Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ից հետ կանչելու պատճառները:

Հիշեցնենք, որ օրինագիծն առաջին ընթարցմամբ ԱԺ-ն ընդունել էր, սակայն կառավարությունը գտնում է, որ դրանում դեռևս լրացումներ պետք է կատարվեն:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին՝ լրամշակման նպատակով հետ վերադարձնել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:  Հրայր Թովմասյանի խոսքով, օրինագիծը հետ է կանչվել երկու հիմնական պատճառով:

“Առաջին գլխավոր պատճառը կայանում է նրանում, որ այն պետք է ներկայացված լինի փաթեթով: Մեր ներկայացրած տարբերակում բացակայում էր այդ օրենքի դրույթների խախտման համար պատասխանատվություն նախատեսող նախագիծը, որը վերաբերում էր հատկապես վարչական իրավախախտումներին և այնպիսի դրույթներ, ինչպիսիք են արտակարգ դրության տարածքում մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը, արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի հատուկ կարգը խախտելը և մի շարք այլ սահմանափակումներ, որոնք նախատեսված են “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրենքում:

Դրանց համար  մեկ ընդհանուր նորմ էր սահմանված, որն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, ինչը իրավական անորոշություն կարող էր ստեղծել, որովհետև այդ պատասխանատվությունները, հատկապես վարչական պատասխանատվությունները սահմանված չէին”,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է արտակարգ դրության պայմաններում զինված ուժերի օգտագործմանը, նախարարը երկու կարևոր փոխոփոխություն  առանձնացրեց: Առաջին հարցադրումը, Հրայր Թովմասյանի խոսքով, այն էր, թե արդյոք զինված ուժերը բավարար պատրաստված են այս գործողությունները կատարելու համար:

“Եվ մենք անցումային դրույթներում սահմանում ենք, որ զինված ուժերը կարող են մասնակցել միայն հատուկ պատրաստություն անցնելուց հետո, այսինքն` սա ենթադրում է, որ որոշակի ժամանակահատված ներքին զորքերի կանոնակարգին համապատասխան պատրաստություն պիտի անցնեն:

Եվ երկրորդը, որը նույնպես քննարկվում էր և միջազգային պրակտիկայում, այն է, որ առավելապես կամ հիմնականում այս ուժերը ինչ խնդիրների լուծման ժամանակ պետք է օգտագործվեն”,-նշեց նախարարը եւ հավելեց, որ սահմանվում է մի սկզբունք, որ գրեթե պետք է բացառվի բնակչության հետ զինուժի անմիջական շփումը:

“Այսինքն, նրանք հիմնականում պետք է զբաղվեն արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմամբ և բնակչության տեղահանման միջոցառումներին պետք է մասնակցեն, հատուկ պատշտպանվող օբյեկտների անվտանգությունը պետք է ապահովեն և մշակութային  ու այլ արժեքների տեղահանմանը: Սրանք են լինելու իրենց գլխավոր խնդիրները”,-նշեց Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով, սա նշանակում է, որ մի քանի զսպաշապիկներ եւ արգելակներ են սահմանվում զինված ուժերի և բնակչության անմիջական շփումը կանխելու համար: Հրայր Թովմասյանը նշեց, որ խորհրդարանում հնչեցված բոլոր մտահոգությունները հիմնականում շտկվել են:  Նախագիծը համարեց անհետաձգելի և հաստատվեց լրամշակված տարբերակով:

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ