24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

‘Ժառանգությունը’ զգուշացնում է ՀՌԱՀ-ին

 ‘Ժառանգություն’ կուսակցությունը մարզերից ստացել է հավաստի տեղեկություններ, որ խորհրդարանական մոտալուտ քարոզարշավի ժամանակ ՀՀ մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը: Ավելին` տեղական որոշ հեռուստաընկերություններ քարոզարշավը լուսաբանելու նպատակով մասնակցել են մրցույթների, շահել դրամաշնորհ, բայց հիմա նրանց արգելվում է այն իրականացնել:

 ‘Ժառանգությունը’ զգուշացնում է ՀՌԱՀ-ին, որ կուսակցությունը ոչ միայն արձանագրելու է քաղաքական ուժերի ներկայացուցիչների ազատ խոսքը, կարծիքը, տեսակետը հրապարակելուն եւ հանրությանը հասցնելուն ուղղված ցանկացած խոչընդոտ, այլեւ հետամուտ է լինելու, որպեսզի խստագույնս պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր կփորձեն գործել`

1. մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ՀՀ օրենքների դեմ.

2. ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց` ‘վերջին քսան տարում աննախադեպ արդար, ազատ մրցակցային ընտրություններ անցկացնելու’ վերաբերյալ հայտարարություններին ու հավաստիացումներին հակառակ.

3. ընդդեմ 2012թ. փետրվարի 9-ին Բրյուսելում ԵԺԿ-ին անդամակցած իշխող ՀՀԿ, ՕԵԿ եւ ընդդիմադիր ‘Ժառանգություն’ կուսակցության ներկայացուցիչների ստորագրած Հռչակագրով ամրագրված այն հանձնառության, որով վերոնշյալ քաղաքական ուժերը խստիվ պարտավորվել են ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդման առումով Հայաստանը մոտեցնել եվրոպական չափանիշներին, պաշտպանել Հայաստանի ժողովրդի անհատական իրավունքներն ու ազատությունները, պայքարել կոռուպցիայի դեմ, երաշխավորել ազատ եւ արդար ընտրություններ, կառուցել քաղաքացիական հասարակություն, բարձրացնել ժողովրդի առջեւ կառավարության հաշվետվողականությունը, կայացնել ժողովրդավարական հաստատությունները եւ այն:

‘Ժառանգություն’ կոչ է անում ՀՀ պատկան մարմիններին, ինչպես նաեւ Հայաստանում գործող եւ ընտրություններին հետեւող միջազգային կազմակերպություններին ու Հայաստան ժամանել պատրաստվող  երկարաժամկետ դիտորդական առաքելությանը` իրենց ուշադրությունը կենտրոնացնել ՀՀ մարզային հեռուստաընկերություններին ՀՌԱՀ-ի կողմից տրված ապօրինի հրահանգի վրա եւ կանխել  դրա հնարավոր իրականացումը:

Henaran.am-ին հաղորդում են ‘Ժառանգություն’ կուսակցության մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ