Պոլիտեխնիկի նախկին ռեկտորը զուգարանը քանդել է` հետը տարել
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատել էր Գյումրիի եւ Կապանի մասնաճյուղերի տնօրեններին:
Արա Ավետիսյանը օրերս Կապանում էր եւ ներկայացրեց նոր տնօրենի պաշտոնակատարին` թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր Լեռնիկ Պետրոսյանին: 15 տարի մասնաճյուղը ղեկավարած նախկին տնօրեն Սեյրան Բալասանյանը նշանակվել է տեղակալ:
Հետաքրքիր է, որ նա ազատման դիմումը գրելուց հետո, արդեն ձեռնամուխ էր եղել իր նոր աշխատասենյակի նորոգմանը: Այն տնօրենի աշխատասենյակի հարեւանությամբ է, իսկ սենյակի երկաթե ամուր դռան մոտ կախված ցուցանակն անակնկալի է բերել ՀՊՃՀ ռեկտորին։ Մինչ հրամանը, արդեն ցուցանակը փակցված էր:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արա Ավետիսյանը կրկնակի անակնկալի է եկել, երբ բացվել է տեղակալի սենյակի դուռը: “ Էս տնօրենի կաբինետի կահո՞ ւյքն եք էստեղ բերել”,-զարմացած հարցրել է Արա Ավետիսյանը` տեսնելով բազմոցն ու անհատական սանհանգույցը։ Սեյրան Բալասանյանը նույնիսկ իր նախկին աշխատասենյակի զուգարանն է քանդել եւ տեփախոխել նոր սենյակ:
ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ Սեյրան Բալասանյանն իր հրամանով ազատվել է աշխատանքից եւ նշանակվել տնօրենի տեղակալ` գիտատեխնիկական համագործակցության գծով: “ Ես սանհանգույց չեմ մտել, չգիտեմ ինչ կար, ինչ չկար:
Իսկ ինչ վերաբերում է, թե ով որ կաբինետում կաշխատի, դա պիտի որոշի տնօրենի նոր պաշտոնակատարը”,-ասաց Ավետիսյանը: Ի դեպ, Կապանի մեր աղբյուրների պատմելով, Լեռնիկ Պետրոսյանը իր տեղակալին զգուշացրել է` որ շտապել պետք չէր: