06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

“Արտակարգ դրության իրավական ռեժիմի” մասին օրինագիծը կքննարկվի հատուկ կարգով

Խորհրդարանը քիչ առաջ կողմ` 69, դեմ 17, ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ որոշեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի” մասին օրինագիծը հատուկ կարգով քննարկելու մասին որոշման նախագիծը:

Ըստ այդմ, նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ այն ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում, իսկ երրորդ ընթերցումը` երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ օրինագիծը ԱԺ նախորդ քառօրյայում առաջին ընթերցմամբ անցավ, սակայն կառավարությունն այն հետ կանչեց եւ լրամշակված տարբերակով կրկին խորհրդարան ուղարկեց: Հավելենք, որ նախագիծը սահմանում է նաեւ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում զինված ուժերի ներգրավման հնարավորությունը:

Հենց այս դրույթը սուր քննադատության էր արժանացել պատգամավորների կողմից: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության նիստին ներկայացնելով նախագծի լրամշակված տարբերակը, հայտարարել էր, թե պատգամավորների բոլոր մտահոգությունները հաշվի են առնվել եւ նախագիծը զինված ուժերի եւ քաղաքացիների շփումը գրեթե բացառում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ