18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Աննախադեպ դատարկությունը վնասակար է կյանքի համար`

Մեզանից ոմանք վաղուց արդեն թաղել են հեռուստացույցը, իսկ մյուսներն արդեն  հասցրել են օղորմաթաս խմել այդ կապակցությամբ: Ցավալի փաստ է` այսօր հայկական հեռուստաեթերից գրոհում է ախմախությունը … Շատ շատերի կյանքի իմաստն ու հետաքրքրությունների բավարարման հիմնական աղբյուրը. կռահեցիք ինչն է: Դե, իհարկե,  սերիալները, որոնք  անվերջ ու անսկիզբ ՛՛գաղափարախոսությամբ՛՛  լարվածության մեջ են պահում մի ողջ ընտանիքի, մի ողջ ազգ, բա … բա ոնց կլինի, որ չիմանան, թե ինչպես եղան  դեպքերն ու դեմքերը  “կինոյի տղու կամ աղջկա” կյանքում  /անուններ չտանք, առանց այն էլ  կյանքը շատ դժվարություններ  ունի/:

… Արամ  Խաչատրյան, Առնո  Բաբաջանյան, Մարտիրոս  Սարյան, Հովհաննես  Թումանյան …  քանի հաղորդում եք տեսել նրանց  նվիրված: Իսկ ինչ-որ անհասկանալի  “top” տասնյակների , հարյուրյակների /անհասկանալի արտաքինով “գլամուռ” հաղորդավարներով/  ու էլ չգիտես թե ինչերի մասին` որքան ցանկանաք, էստի համեցեքի պես  բան է: … Ու նրա ՛՛շիրիմին՛՛ ոմանք այցի չեն գնա այնքան ժամանակ, քանի դեռ “գլամուռներն” ու “թոփերը” փորձում են տպավորություն ստեղծել: Իսկ տպավորություն, պատկերացրեք, որ ստեղծում են: Իրենց լեզվով ասած` աննախադեպ դատարկությունը վնասակար է կյանքի համար:

Սեդա Մանուկյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ