05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վիրավոր որդու մասին լուրն առնելով` զինվորի մայրը կաթվա՞ծ է ստացել

Փետրվարի 25-ին, ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ Nզորամասի մարտական հենակետում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակած գնդակից որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նույն  զորամասի ժամկետային զինծառայող 1992թ ծնված Արման Սեդրակյանը: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով` ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում Քրօր 34-104 հոդվածի առաջին մասով  քրեական  գործ է հարուցվել/սպանության փորձ/:

Մերի Սարգսյանը նշեց, որ զինվորը տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական Զինվորական հոսպիտալ:

Henaran.am-ի խնդրանքով զինվորի առողջական վիճակի մասին տեղեկություններ է հաղորդել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը: Նրա խոսքով` առկա է եղել հրազենային գնդակային միջանցիկ թափանցող վիրավորում դեպի որովայնի խոռոչ եւ կրծքավանդակի ձախ կեսի խոռոչ: Վիրավորվել է ձախ երիկամը, փայծախը, ձախ թոքը` ներքին սուր արյունահոսությամբ, տրավմատիկ շոկ:

‘’Վիճակը հիմա կայուն է: Հեռացվել է զինվորի փայծախը, ձախ երիկամը, թոքը` դրենավորվել, կատարվել է արյան փոխներարկում’’,- ասաց Աշոտ Գյոզալյանը:

Տեղեկություն կար, որ վիրավոր զինվորի մայրը որդու մասին լուրը լսելուց հետո սրտի կաթված է ստացել: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն ասաց, որ զինվորը երեկ է հեռախոսազրույց ունեցել մոր հետ, ով ապրում է Կիպրոսում:

‘Այսօրվա դրությամբ  նրա մոր հետ կապված տեղեկություն չունենք’,- ասաց Դավիթ Կարապետյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ