23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սահմանադրական խորհրդի որոշումը Սարկոզիի պարտությունն էր. Վալերի Գուլե

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ “հաշվի է առել” Սահմանադրական խորհրդի որոշումը եւ գնահատում է բոլոր նրանց տխրությունը եւ հիասթափությունը, ովքեր դրական էին տրամադրված օրենքի ընդունմանը: Հիշեցնենք, որ Սարկոզին արդեն հանձնարարել է կառավարությանը պատրաստել նոր օրինագծի տեքստը:

Ֆրանսիայի նախագահը, ում դժվար պայքար է սպասվում 2012-ի ապրիլին, իր որոշումը բացատրել է նրանով, որ “ցեղասպանությանը անհանդուրժողականությամբ է վերաբերվում”:

“Սահմանադրական խորհուրդը ընդունել է այն  խորհրդարանականների փաստարկները, որոնք ստորագրել էին համաձայնություն այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին օրենքը չի համապատասխանում գրաքննության հետ”, -ասել է միջազգային հարցերով Սենատի հանձնախմբի անդամ, Ֆրանսիա-Կովկաս ընկերության խմբի փոխնախագահ Վալերի Գուլեն: Նա հավելել է, որ Սահմանադրական խորհրդի որոշումը Սարկոզիի պարտությունն էր, որը չցանկացավ լսել փորձառու իրավաբաններին եւ որոշեց  խորհրդարանն իր գործիքը սարքել: Գուլեի խոսքով` խորհրդարանակնները “պատվով տարան իրենց վրա գործադրված ճնշումը” եւ նույնսիկ ուժ գտան իրենց մեջ հակառակվել դրան:

Ֆրանսիացի խորհրդարանականները, որոնք քվեարկել են օրինագծին կողմ, զարմացած են խորհրդի կայացրած որոշումից: Կառավարող կուսակցության անդամ Ֆիլիպ Դալյեն հայտնել է, որ ինքը ի սրտե օրենքին կողմ էր քվեարկել եւ կարծում էր, որ այս հարցն ավելի ընդարձակորեն կարող էր քննարկվել:

Իսկ ահա Թուրքիան կտրուկ փոխել է իր բացասական դիրքորոշումը Ֆրանսիայի հանդեպ, որը ձեւավորվել էր Սենատի կողմից օրինագծի ընդունումից հետո: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արդեն խոստացել է վերանայել Ֆրանսիայի հետ տնտեսական եւ ռազմական կապերը, որոնք խզվել էին վերջերս:

Մինչ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները, որոնց 2 ամսից էլ քիչ է մնացել, խորհրդարանն արձակուրդի է գնալու: Սարկոզին գրեթե ժամանակ չունի նոր օրինագիծ ներկայացնելու համար: Սակայն վճռական տրամադրվելու դեպքում հնարավոր է նաեւ դրական հանգուցալուծում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ