Պերճ Պռոշյանի թանգարանում սպասում են. Ազգ
Պերճ Պռոշյանի տուն-թանգարանն, ըստ “Ազգ” օրաթերթի մի քանի տարի է ինչ սպասում է 2013-ի բյուջետային ծրագրին: Բանն այն է, որ 2008-ին ավարտվել է շինության ամբողջական վերանորոգման համար հատկացված գումարը: “Թանգարանի մի շարք հատվածներ վերափոխման կարիք ունեն: Բացի այդ` անբարեկարգ վիճակում են կառույցին հարակից տարածքը, մառանը ու թոնրատունը”»,- թերթին ասել է թանգարանի վարիչ Մարինե Թումանյանը:
Այս տարվա հունիսի 19-ին լրանալու է վիպասանի 175-ամյակը, ինչի առիթով մշակույթի նախարարության աջակցությամբ նախատեսվում է մեծ միջոցառում:
“Պերճ Պռոշյանի թանգարանը Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի աշտարակյան մասնաճյուղն է, ուստի, ինչպես նշում է թանգարանի վարիչ տիկին Թումանյանը, իրենք ակնկնալիքներ ունեն միայն մշակույթի նախարարությունից, մնում է սպասել 2013-ի բյուջետային ծրագրին”,- գրում է թերթը: