13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Քաղաքապետը ցուցահանդեսում էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  Երեւան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է Անուշ Հովհաննիսյանի “Նայիր աշխարհին իմ գույներով” խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսը կազմակերպվել եւ անցկացվել է քաղաքապետի անմիջական աջակցությամբ։

Գրաֆիկա, գծանկար, բնանկար, նատյուրմորտ, վիտրաժ, բատիկա եւ կերամիկա․ ներկայացված տասնյակ գործերում արտահայտելով իր հոգու վառ գույները՝ հեղինակը ջանացել է դիտողին փոխանցել բացառապես դրական լիցքեր։

Շրջելով ցուցասրահում եւ ծանոթանալով աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը շնորհավորել է երիտասարդ նկարչուհուն, մաղթել ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։

Շնորհակալություն հայտնելով աջակցության համար` Անուշ Հովհաննիսյանը նշել է, որ իր եւ երիտասարդ այլ նկարիչների համար անչափ կարեւոր է նման վերաբերմունքը եւ այն լրացուցիչ խթան է նոր գործերի ստեղծման համար։

Անուշը, ի նշան երախտիքի,  իր վերջին կտավներից մեկը սիրով նվիրել է Երեւանի քաղաքապետին։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ