25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կանոնակարգվել է անձը հաստատող փաստաթուղթը քվեարկության օրը դրոշմակնքելու գործընթացը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի N 56-Ն եւ 2006 թվականի մարտի 16-ի N 4-Ա որոշումների մեջ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ կանոնակարգվել է անձը հաստատող փաստաթուղթը քվեարկության օրը դրոշմակնքելու գործընթացը, համաձայն որի, անձը հաստատող փաստաթղթում դրոշմակնքումը կատարվում է`

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 32-րդ կամ դրան հաջորդող` ‘Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է’ բառերը պարունակող էջի վրա.

անձնագրին փոխարինող փաստաթղթի` 9-րդ ձեւի պարագայում` լուսանկարը պարունակող էջի վրա.

զինծառայողների դեպքում` զինվորական գրքույկի կամ զինվորական վկայականի վերջին էջի վրա:

Նիստում քննարկվել են նաեւ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմումներ (բողոքներ):

Henaran.am-ին հաղորդում են ԿԸՀ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ