23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հիշատակի համերգ-երեկո Թբիլիսիում` նվիրված Սումգայիթի եւ Բաքվի ջարդերին

Մարտի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ “Ռոքն ընդդեմ բռնության” խորագրով:

Միջոցառմանը հրավիրված են եղել դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ, Վրաստանի մշակութային և հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպանն իր խոսքում, դատապարտելով բռնություն և ագրեսիա պարունակող բոլոր երևույթները, մասնավորապես, նշել է. “Մենք այս օրերին հիշում ենք ցավալի իրադարձությունները, որոնք կատարվեցին նախորդ դարավերջին, սովետական կայսրության փլուզման նախաշեմին և դրանից հետո: Մասնավորապես, այն ողբերգությունները, որոնք տեղի ունեցան Սումգայիթում, Բաքվում, ղարաբաղյան պատերազմի ընթացքում”: ՀՀ դեսպանն իր խոսքի վերջում, արձանագրելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` հույս է հայտնել, որ Հարավային Կովկասի ժողովուրդներին կհաջողվի ստեղծել խաղաղ և բարգավաճող տարածաշրջան:

Միջոցառման ավարտին համերգի մասնակիցները համերաշխության օդապարիկներ են արձակել գիշերային Թբիլիսիի երկնքում:

Համերգի ընթացքում դեսպան Հովհաննես Մանուկյանը հարցազրույց է տվել Վրաստանի ռուսալեզու “Պիկ” հեռուստաընկերությանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ