08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Փողի դեմ” Արամ Կարապետյանը չի պայքարի


“Բոլոր կուսակցությունները չորս-հինգ տարի սպասում են, բայց ինչի՞ ն: Ընտրություններով ՀՀ-ում ինչ-որ բան չի կարելի փոխել, որեւէ մեկը, եթե դրան հավատում է, ուրեմն Սերժ Սարգսյանի ելույթը լսել, հավատացել եւ փոխվել է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:

Ըստ նրա, ընտրություններին մասնակցությունը ուղղակի խորհրդարան անցնելուն  է ուղղված, ուստի ՆԺԿ-ն չի մասնակցի այդ պայքարին, թեեւ այդ մասին կուսակցությունը դեռ պաշտոնական որոշում չի ընդունել:

Արամ Կարապետյանն ասաց, որ անձամբ ինքը ոչ մեծամասնականով, ոչ էլ համամասնականով չի մասնակցի ընտություններին: Արամ Կարապետյանի համոզմամբ, ընտրությունների ժամանակ Հայաստանում քաղաքական պայքար չի լինում: “Փոփոխությունների երկու ճանապարհ կա` փոփոխություններ եւ փողոց: Ես գիտեմ, որ ընտությունները Հայաստանին քաղաքական , տնտեսական, սոցիալական փոփոխություններ չեն բերելու եւ մնում է երկրորդ ճանապարհը:

Հիմա աշխարհում փոփոխութունները գնում են փողոցի միջոցով: Ամեն ինչ սկսում է միջին դասը, բայց փողոցը հետագայում իր ձեռքն է առնում եւ առաջ է տանում չքավոր բնակչությունը”,-ասաց Արամ Կարապետյանը:

ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն ասաց, որ երկրորդ ճանապարհով ընթացող փոփոխություններն, իհարկե, մեծ կլինեն, բայց կբերեն այն հետեւանքները,  որոնք հանգեցնում են հեղափոխությունները` մարդկային մեծ կորուստներ, տնտեսական եւ սոցիալական անկում: Բադեյանը բերեց Լիբիայի օրինակն ու նկատեց, որ այսօր լիբիացիները չքավորության եզրին են:

Մանվել Բադեյանն ասաց, որ իրենք առաջնորդվում են էվոլյուցիոն ճանապարհով, եթե պետք է իշխանության փոփոխություն լինի, ապա միայն ընտրությունների միջոցով, տնտեսական փոփոխությունները եւս, ըստ նրա, չեն կարող լինել կտրուկ: Մանվել Բադեյանը ազնիվ համարեց ՆԺԿ –ի ընտրություններին չմասնակցելու քայլը:

”Շատ կուսակցություններ, որոնք ավելի պակաս պոտենցիալ ունեն, ուզում են իրենց մասին ուղղակի հիշեցնել”,-ասաց նա ու նկատեց, որ ՆԺԿ-ն էլ ընտրությունների գնալու պարագայում կպարտվեր: Մանվել Բադեյանը համոզված է, որ հայ ժողովուրդը երբեք չի գնա արաբական սցենարներով:

“Հայ ժողովուրդը արաբ չէ”: Արամ Կարապետյանն արձագանքեց, որ ՆԺԿ-ի որոշումը քաղաքական է, կուսակցութունը ունի միջոցներ,  գրավ հավաքելու խնդիր չունի: ՆԺԿ-ն , ըստ նրա, մյուս կուսակցություններից ոչ պակաս է ոչ` ավել: “Ես նկատի չունեմ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, որոնք ունեն փող ու չինովնիկական ռեսուրսներ”:

Արամ Կարապետյանը հայտարարեց, որ ներքաղաքական դաշտում չկա գաղափարական պայքար ու նկատեց, որ ՆԺԿ-ն չի պայքարի փողի դեմ: Չբացառելով սեփական շահերով առաջնորդվող որոշակի հատվածի առկայությունը քաղաքական դաշտում, Մանվել  Բադեյանն արձագանքեց որ ՀՀԿ-ում գաղափարականի համար պայքարողները շատ են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ