23 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Բարեկամներից առանձին ապրելը պաշտպանություն է սրտի համար

Ասում են` ավելի լավ է նեղության մեջ ապրել, քան` միմյանցից նեղացած: Սակայն մասնագետները հերքում են այս փաստի ճշմարտությունը, հատկապես եթե խոսքը մեծ ընտանիքների մասին է, երբ միմյանց հետ բնակվում են ծնողները, երեխաները եւ վերջիններիս երեխաները: Գիտնականները պնդում են, որ յուրաքանչյուր ընտանիք պետք է զբաղեցնի իր առանձին բնակելի տարածքը: Իհարկե, եթե ընտանիքի անդամները չեն ցանկանում բախվել այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են կաթվածը կամ արյան զեղումը:

Մասնագետները համոզված են, կանայք, ովքեր նույն հարկի տակ ապրում են կամ իրենց կամ ամուսնու ծնողների հետ, նման հիվանդությունների պոտենցիալ զոհ են: Առողջական վիճակի վատթարացման պատճառը մասնագետները համարում են այն, որ նրանք ամեն օր փորձում են հարմարվել մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ: Չնայած այն փաստին, որ ընտանիքը կարող է ապրել համերաշխության մեջ:

Արդյունքում` կանայք մշտապես գտնվում են սթրեսային իրավիճակներում, վատնում են իրենց էներգիան եւ նյարդերը: Այս խնդիրը կարող է լուծվել ավագ կամ կրտսեր սերնդի համար առանձին բնակարանի ձեռքբերումով:

Հարկ է նշել, որ վերջերս կատարված մեկ այլ հետազոտություն ցույց էր տվել, որ կնոջ մոր հետ համատեղ ապրելը բացասական է ազդում տղամարդու օրգանիզմի վրա: Տղամարդկանց գրեթե 70 տոկոսը, որոնք ապրում են ծնողների հետ, բախվում են սրտային խնդիրների եւ պոտենցիայի թուլացման հետ:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ