28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացում բացառված է փողի գործոնը. “Շիրակ կենտրոն”

Նախատեսվում է առաջիկա ամսում Գումրիում ավարտել երկրաշարժից անօթևան ընտանիքների համար Մուշ-2 և Անի թաղամասերում կառուցված 1756 բնակարանների բաշխումը վիճակահանությունների միջոցով:
“Շիրակ կենտրոն” ՀԿ-ն մասնակցում և դիտարկում է ՀՀ կառավարության բնակբաշխման հանձանժողովի բոլոր նիստերի աշխատանքները, ինչպես նաև ամբողջական մոնիտորինգի է ենթարկում բնակարանների հատկացման գործընթացը, այդ թվում տեսաձայնագրում և համացանցում է տեղադրում բնակարանների վիճակահանությունների ողջ ընթացքի տեսագրությունները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բաշխվող բնակարանների քանակը մոտ 600-ով պակաս է բնակբաշխման հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված ընտանիքների թվից, որոշ անօթևաններ և լրագրողներ մտավախություն ունեն, թե շահառուների բնակարան ստանալու հերթերը կազմելիս հնարավոր է դեր խաղա, այսպես ասած, փողի գործոնը:

Մեր մանրազնին և ուշադիր դիտարկումները թույլ են տալիս հայտարարել, որ Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացում բացառվում է փողի գործոնը, բնակարանները բաշխվելու են ըստ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կանոնակարգի և անօթևանների հերթացուցակում շահառուների ունեցած արտոնությունների:
Սույն հայտարարությամբ դիմում ենք ինչպես բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքներին, այնպես էլ բնակարանների բաշխման գործընթացը լուսաբանող լրագրողներին, խնդրելով ի գիտություն ընդունել մեր այս հայտարարությունը և այնուամենայնիվ, եթե որևէ մեկը շահառուների “հերթերը ինչ-որ ճանապարհով առաջ գցելու ծառայություն” կառաջարկի, տեղյակ պահել “Շիրակ կենտրոնին”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ