05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշոտ Մանուկյանն ու մյուսները` Դալլաքյանի դեմ. Վանաձորում թեժ է լինելու

Henaran.am-ի Լոռու մարզի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ երրորդ քաղաք Վանաձորի կենտրոնն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվող թեկնածուների խճանկարը  մոտավորապես հետեւյալն է:

Ամենայն հավանականությամբ, այս ընտրատարածքում ՀՅԴ-ի թեկնածուն լինելու է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, Լոռու նախկին փոխմարզպետ Զոհրապ Թորոսյանը:

“Ժառանգությունը” Վանաձորում կառաջադրի  կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանին: Վերջինս “ՍԶՆԻ” ՍՊԸ-ի հիմնադիրն է, որն զբաղվում է դեղերի եւ սարքավորումների ներկրմամբ: Նրան է պատկանում նաեւ համանուն դեղատունը Վանաձորում:

Իսկ ՀԱԿ-ը կառաջադրի ՀՀՇ վարչության անդամ, Լոռու մարզային կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանին:  Նա 2008թ-ի նախագահական ընտրություններում եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբի պետը:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, “Ազատ դեմոկրատներից” թիվ 30 ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունի Վանաձորի ավագանու նախկին անդամ, Գուգարքի անտառտնտեսության նախկին տնօրեն, այժմ “Ազատ դեմոկրատների” Լոռու մարզային կառույցի ղեկավար  Վահան Մխիթարյանը: Վերջինս նախորդ ընտրությունների ժամանակ էլ առաջադրվել է նույն ընտրատարածքում: 2003-ին տեղական իշխանությունների ճնշման տակ հանել է թեկնածությունը, իսկ 2007-ին` զիջել գործող պատգամավորին: 

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի թեկնածուն այս ընտրատարածքում Վիկտոր Դալլաքյանն է:

Հավելենք նաեւ, որ քաղաքի կենտրոնն ընդգրկող ընտատարածքում Henaran.am-ի ունեցած տեղեկություններով,  կառաջադրվի նաեւ վերջերս ՀՀԿ շարքերը համալրած գործող պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ն այստեղ կառաջադրի Լոռու նախկին մարզպետ Ստեփան Այվազյանի որդուն` Արմեն Այվազյանին, որը Վանաձորի ավագանու անդամ է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ