15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչքանով է 25-ամյա կնոջ եւ 5-ամյա երեխայի մահվան մեջ բժիշկների մեղքը

Փետրվարի 25-ին ծննդաբերության ժամանակ 25-ամյա Ֆլորա Աբգարյանի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրօրենսգրքի 130 ոհդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը,  որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում:

Հիշեցնենք, որ 25-ամյա Ֆլորան մահացավ  կեսարյան հատումից: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանությունից, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Արդյունքներից հետո միայն պարզ կլինի, թե բուժաշխատողները մեղավոր են, թե ոչ:

Նույն հոդվածի հատկանիշներով գործ է հարուցվել նաեւ հունվարի 26-ին Հրազդանի բժշկական կենտրոնում գրանցված 5-ամյա  Միլենա Մարտիրոսյանի  մահվան կապակցությամբ: Հիշեցնենք, որ աղջկա նշագեղձերը հեռացնելուց հետո դուրս են գրել հիվանդանոցից, սակայն նա արյունահոսել է, եւ մահացել:

Քրեական գործի շրջանակներում նշանակված է համալիր փորձաքննություն: “Փորձաքննությունների արդյունքները պարզել երկար ժամանակ է պահանջում, ուստի մինչեւ դրանք չստացվեն, ոչ մեկը չի կարող հստակ որեւէ բան ասել”,-տեղեկացրին ոստիկանության լրատվության վարչությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ