13 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանին մտահոգում է երկու հարց

ԲՀԿ վեցերորդ համագումարին ՀՀ նախկին արտգործնախարար, վերջերս ԲՀԿ-ականացած Վարդան Օսկանյանն իր ելույթում հայտարարեց, որ  մայիսի վեցին կայանալիք խորհրդարանական ընտրությունները սոսկ խորհրդարանական ընտրություններ չեն, այլ` ապագայի ընտրություն: “ԲՀԿ-ն ուզում է այս ընտրությունների արդյունքում հնարավորինս մեծ պատասխանատվություն վերցնել հաջորդ հինգ տարիների ապագայի կերտման գործում”,-հայտարարեց Վարդան Օսկանյանը:

Նա նշեց. որ այսօր ՀՀ առջեւ ծառացած են լրջագույն երկու խնդիրներ` արտագաղթ եւ ԼՂ հարց: Օսկանյանը խոսեց ԱՎԾ հրապարակած տվյալներից, հայտարարեց, որ “մենք արդեն իջել ենք երեք միլիոնի հոգեբանական շեմից եւ այլեւս չենք կարող ասել, որ մենք երեք միլիոն ենք, որովհետեւ չենք”:

Օսկանյանը հայտարարեց , որ եթե չփոխվի երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը, “մենք կհատենք երկուս ու կես միլիոնի շեմը, որ երկիրը լքում են , որովհետեւ հոգնել են տիրող իրավիճակից, ապագայի նկատմամբ հավատը կորցրել”:

Նախկին արտգործնախարարն ասաց, որ անկախությունից քսան տարի անց իրավիճակը շտկելու համար ոչ նոր օրենք, ոչ սահմանադրություն է պետք : “Ընդամենը պետք է քաղաքական կամք, որ իշխանության եկողմերը կարողանան իրենց հատվածական շահերը մի կողմ դնել”,-հայտարարեց Վարդան Օսկանյանը:

Խոսեց տնտեսության եւ քաղաքական ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներից ու նշեց, որ  ԲՀԿ-ն իր տնտեսական քաղաքականության հիմնական թիրախն է դարձնելու տնտեսության աճը, աշխատատեղերի ստեղծումը եւ յուրաքանչյուր անհատի բարեկեցության ապահովումը:

“Մենք ժամանակ չունենք. հետ ենք մնում մյուսներից եւ սա է միակ ճանապարհը”,-նկատեց նա ու անդրադարձավ ԼՂ խնդրին: Օսկանյանը նկատեց, որ իր տպավորությամբ  իշխանական որոշ շրջանակներում եւ հասարակության որոշ հատվածներում Ադրբեջանի  սպառնալիքներն ու հոխորտանքները որպես երկրի զարգացումը կաշկանդող գործոն են դիտում:

“Մենք ունենք Ղարաբաղի հարց, պետք է հնարավորինս արագ դառնանք ժողովրդավարական, հնարավորինս ունենանք բաց ու արդար, մրցունակ տնտեսություն,  որովհետեւ մեր գլխից կախված է պատերազմի վտանգը: Պետք է հնարավորինս ինտեգրվենք եվրոպական կառույցներում”,-նշեց Օսկանյանը:

Նախկին արտգործնախարարը  հայտարարեց, թե ԼՂ-ն ինքնորոշվել է, ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքն արդեն ճանաչվել է միջազգային հանրութան կողմից: “Եթե այս քսան տարիներին մի բան դարձրել ենք միանշանակ եւ անշրջելի, այն է որ ԼՂՀ-ն այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մեր խնդիրն է արդեն ինքնորոշման իրավունքից անցնենք ինքնորոշված փաստի ճանաչմանը”,-հայտարարեց Օսկանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ