03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիացի ապստամբները մարտնչում են պաղեստինցիների դեմ

Սիրիացի ապստամբները մարտեր են վարում Պաղեստինի ազատագրական Ազգային ճակատի ստորաբաժանումների հետ: Այն մասամբ ռազմական կազմակերպություն է, որը հովանավովում է Սիրիայի կառավարության կողմից, հաղորդում է “Associated Press”-ը:

Պայքարն ընթացել է Դամասկոսի հարավում` պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարում: Պաղեստինցիների կողմից են կռվել նաեւ սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումները: Կողմերի կորուստների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում:

Պաղեստինցի փախստականները, ովքեր Սիրիայում են ապրում նախորդ դարի կեսերից, երկար  ժամանակ չեզոքություն էին պահպանում քաղաքացիական պատերազմի նկատմամբ, սակայն վերջին ժամանակներում նրանց մի մասն անցել է կառավարության, իսկ մյուս մասը` ապստամբների կողմը:

Մարտերը չեն դադարում նաեւ Հալեպում եւ Իդլիբում, որտեղ ապստամբներն ավելի շատ հաջողությունների են հասնում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ