Նիկոլի հարցն են քննարկում

Հայ ազգային կոնգրեսի ցուցակները դեռ ճշտվում են: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: ‘Վերջին շտկումներն ենք անում, փաստաթղթերն են հավաքում, եւ ցուցակը երեւի հենց ամսի 22-ին պատրաստ կլինի’,-ասաց Արամ Մանուկյանը:
Ի դեպ, նկատենք, որ մեծամասնական ընտրակարգով ՀԱԿ-ի ներկայացուցիչները որոշ ընտրատարածքներում արդեն առաջադրվել են: Հետաքրքիր է, որ նրանք ինքնաառաջադրվում են որպես անկուսակցականներ:
Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ում այս օրերին քննարկվում է Նիկոլ Փաշինյանի մեծամասնական ընտրակարգով Տավուշում առաջադրվելու հարցը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, նա չի առաջադրվի: