15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Չհասկացողներին նորից են բացատրել. Րաֆֆին չխոսեց

Մարտի 20-ին նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը երեկ հետաձգվեց: “Ժառանգության” պատասխանատուները խոստացան, որ կուսակցության ղեկավարը լրագրողների հետ կհանդիպի այսօր, սակայն այսօր էլ, ինչպես երեւում է, Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ չհանդիպեց: Փոխարենը “Ժառանգությունն” այս հաղորդագրությունն է տարածել, որտեղ ասվում է.

Երեկ երեկոյան “Ժառանգություն” կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ “Ժառանգություն” եւ “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունների վարչությունների համատեղ աշխատանքային նիստ, որի ընթացքում քննարկվեցին ինչպես նախընտրական գործընթացներին, այնպես էլ հաղթական քարոզարշավ կազմակերպելու մարտավարությանը վերաբերող խնդիրներ:

Նշվեցին այն նոր հնարավորությունները, որոնք բացվել են երկու կուսակցությունների, ինչպեսեւ քաղաքացիական հասարակության մի շարք հեղինակավոր եւ գործունյա ներկայացուցիչների` “Ժառանգության” համատեղ ցուցակով հանդես գալու շնորհիվ:

Կարեւորվեց այն ոգեւորությունը, որը կարող է առաջացնել ընդդիմադիր ուժերի համախմբման այս հաջողված փորձը: Միաժամանակ անհրաժեշտ համարվեց բացատրական աշխատանք տանել համակիրների այն հատվածի շրջանում, ուր ամբողջ խորությամբ չի ընկալվել նոր ցուցակի տրամաբանությունը:

 

Որոշվեց համատեղ աշխատանքային քննարկումները դարձնել պարբերական:

 Henaran.am-ին փոխանցում են “Ժառանգության”  լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ