05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օլիգարխներից ԱԺ կանցնեն ամենահայտնիները. քաղաքագետ

‘’Կովկաս’’ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, գալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի կոալիցիոն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ընդդիմադիր ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ‘’Ժառանգություն’’-‘’Ազատ դեմոկրատների’’ միջեւ:

‘’Ազգային ժողովում հայտնվելու լուրջ հայտ են ներկայացնում հենց այս կուսակցությունները’’,-այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նա:

Քաղաքագետն ընդգծել է, որ եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ապա անկասկած կընտրվեին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ Դաշնակցությունը: Խորհրդարանում հայտնվելու մեծ հավանականություն ունի նաեւ ‘’Ժառանգությունը’’, ՕԵԿ-ը եւս անում է ամեն բան, որպեսզի հաղթահարի 5 տոկոսի շեմը: Ա.Իսկանդարյանը չի հավատում, որ այլ քաղաքական ուժեր այս փուլում կկարողանան փոխել իրավիճակը:

Նրա կարծիքով, կուսակցությունների միջեւ կա ակնհայտ մրցակցություն, որը կարող է եւ  քաղաքակիրթ ձեւով դրսեւորվել եւ ոչ  քաղաքակիրթ: Ինչ վերաբերում է գործարարների ներկայությանը Ազգային ժողովում, ապա Ա.Իսկանդարյանը կարծում է, որ նրանք քիչ կլինեն խորհրդարանում, բայց կընտրվեն օլիգարխներից ամենահայտնիները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ