ՀՅԴ-ին ԿԸՀ-ում սուրճ են հյուրասիրել, իսկ մյուսները … գրանցման վերջին օրը
Մայիսի 6-ին կայանալիք խորհրդրանական ընտրությունների թեկնածուների առաջադրման վերջին օրը Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը լարվել է: Հայի սովորության համաձայն, բոլորը անհրաժշետ փաստթաղթերը ներկայացնում են վերջին օրը: Մինչեւ ժամը 15.30-ը արդեն ցուցակները ներկայացրել են ՀՅԴ-ն եւ “Ժառանգությունը”:
ՀՅԴ-ի ցուցակը ներկայացրել է ԿԸՀ նախկին անդամ Համլետ Աբրահամյանը: Մեր տեղեկություններով, ԿԸՀ-ում իրենց նախկին անդամին ջերմ են ընդունել եւ սուրճ հյուրասիրել: ՀՅԴ համամասնական ցուցակը 85 հոգուց է բաղկացած:
“Ժառանգության” 101 հոգանոց ցուցակը ԿԸՀ են ներկայացրել փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ու “Ազատ դեմոկրատներ” փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
ԲՀԿ-ի համամասնական ցուցակը հանձնեց կուսակցության քարտուղար Ռուբեն Մանուկյանը: Ցուցակում 165 անուն է:
Հայ ազգային կոնգրեսի լիազոր ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանը 120 հոգանոց ՀԱԿ համամասնական ցուցակը ներկայացրել է ԿԸՀ: Այն գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Առաջին հնգյակում ընդգրկված են նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
ՕԵԿ ներկայացուցիչ Մերուժան Սարգսյանը ՕԵԿ համամասնական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ:ՕԵԿ ցուցակում 178 անուն կա:
ՀՀԿ ներկայացուցիչ Մհեր Ղազարայանը թերեւս վերջինն էր, ով ՀՀԿ համամասնկան ցուցակը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կուսակցության համամասնական ցուցակում 250 անուն է նշվում, առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը` Սերժ Սարգսյան Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան, Տարոն Մարգարյան, Սամվել Նիկոյան, Հրանուշ Հակոբյան, Գալուստ Սահակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, Գագիկ Բեգլարյան:
Մհեր Ղազարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ԿԸՀ-ում ջերմ են ընդունել, բայց սուրճ չեն հյուրասիրել: “Խի դա էլ պրոտոկոլի մեջ է մտնում”,-կես կատակ, կես կուրջ հարցրեց նա:
Մարտի 21-ին ցուցակները ԿԸՀ են ներկայացրել նաեւ Հայաստանի դեմոկրատական, կոմունիստական եւ “Միավորված հայեր” կուսակցությունները: