02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառ է դարձել կոկայինը /վիդեո/

Ուիթնի Հյուսթոնի մահվանից գրեթե մեկ ու կես ամիս անց հրապարակվել է նրա մահվան պատճառը: 48-ամյա երգչուհին մահացել է սրտի կաթվածից, որի պատճառ են դարձել թմրանյութերը: Այդ մասին հայտնի է դարձել դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Փորձաքննությունը կոկային է հայտնաբերել երգչուհու արյան մեջ, չնայած որ նրա հյուրանոցային համարում չէին հայտնաբերել որեւէ թմրանյութ կամ դեղամիջոց, որը կարող էր սրտային կաթված առաջացնել:

Ուիթնի Հյուսթոնի դիակը գտել էին լոսանջելեսյան հյուրանոցային համարում փետրվարի 11-ին` “Գրեմմի” մրցանակաբաշխության նախօրեին:

Ուիթնիին անգիտակից վիճակում գտել էր նրա մորաքույր Մերի Ջոնսը: Նա երեկոյան զգեստ էր պատրաստել զարմուհու համար: Տեսնելով, որ Ուիթնին ուշանում է, Ջոնսը մտել էր լոգարան եւ երգչուհուն գտել ջրի մեջ` անգիտակից վիճակում: Բժիշկները 20 րոպե փորձել են նրան վերակենդանացնել, բայց, ավաղ, դա արդեն անարդյունք էր:

Երգչուհու մենեջերը հայտնել է “Associated Press”-ին, որ իրենք “ցավում են փորձաքննության նման արդյունքների համար, սակայն նաեւ բավարարված են, որ գործն այժմ փակված է”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ