18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տունը, որտեղ իր վերջին օրերն է անցկացրել Մայքլ Ջեքսոնը, վաճառքի է հանվել

Բեւերլի Հիլլզի այն տունը, որտեղ 2009-ի հունիսին մահացել է Մայքլ Ջեքսոնը, վաճառքի է հանվել: Առանձնատունը գնահատվել է 23,9 մլն դոլար:

“Forbes” ամսագիրը նշում է, որ տան մեջ Ջեքսոնին հիշեցնող ոչինչ չի մնացել, եւ այն ամբողջովին պատրաստ է նոր բնակիչների համար: Տան վաճառքով զբաղվող գործակալները լրջորեն կստուգեն բոլոր պոտենցիալ գնորդների ֆինանսական դրությունը, որպեսզի պատահական մարդիկ չհայտնվեն այնտեղ` տունը տեսնելու պատրվակով:

Առանձնատան մակերեսը կազմում է 1,5 հազար քառակուսի մետր: Տունն ունի 7 ննջարան, 13 լոգարան, 14 բուխարի, գինու մառան, սպա կենտրոն, մարզասրահ եւ լողավազան: Այն կառուցվել է 2002-ին եւ գնահատվել 38 մլն դոլար:

Ջեքսոնն այնտեղ է տեղափոխվել 2008-ի դեկտեմբերին, երբ պարտքերի պատճառով ստիպված էր վաճառել իր “Neverland” կալվածքը: Լոս Անջելեսում գտնվող այս տունը երգչի սեփականությունը չէր: Այն նրա համար վարձակալում էր “AEG Live” պրոդյուսերական ընկերությունը` ամսական 100 հազար դոլարով:

2011-ի դեկտեմբերին Ջեքսոնին պատկանող իրերը, որոնք մնացել էին այդ տանը, աճուրդի հանվեցին: Նրանց վաճառքից ստացված գումարը կազմել է 700 հազար դոլար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ