05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Բրիտանուհին զոհաբերել է սեփական հարսանիքը մողեսին փրկելու համար

Լոնդոնի բնակչուհի Լիզզի Գրիֆֆիտսը, ով պատրաստվում էր ամուսնանալ սիրելիի հետ, որոշել է հետաձգել հարսանիքը: Նման որոշման պատճառ է դարձել Լիզզիի տնային կենդանու` Ջորջ անունով մողեսի հիվանդությունը:

Բրիտանուհին պատմել է, որ փեսացուն իրեն ամուսնության առաջարկություն է արել ամռանը, իսկ աշնանը նա իմացել է, որ իր մողեսը քաղցկեղ ունի: Կենադանուն փրկելու  համար անհրաժեշտ է եղել ճառագայթման թերապիա անցկացնել: Լիզզին այդ բուժման համար օգտագործել է հարսանիքի համար նախատեսած գումարը` համաձայնության գալով փեսացուի հետ:

Երիտասարդն ընդառաջ է գնացել սիրելիի խնդրանքին: Արդյունքում` մողեսի բուժման համար ծախսվել է 3600 եվրո: Ջորջը դարձել է առաջին մողեսն աշխարհում, որը ճառագայթման թերապիայի կուրս է անցել:

Ներկա պահին “երջանիկ” մողեսն իրեն լավ է զգում: Բժիշկները հետեւում են նրա ապաքինման ընթացքին: Թե երբ կամուսանանա Լիզզին պարզ չէ, բայց հաստատ է, որ Ջորջը ներկա կլինի նրա հարսանիքին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ