05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՕԵԿ մամլո խոսնակը հրաժարական է տվել. խմորումներ ՕԵԿ-ում

ՕԵԿ մամլո քարտուղար Սուսաննա Աբրահամյանը վայր է դրել իր լիազորությունները:  Այս մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում  հայտնեց Սուսաննա Աբրահամյանը:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ՕԵԿ մամլո խոսնակի պաշտոնից հրաժարումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  կուսակցության կողմից արժանիորեն չի գնահատվել եւ ՕԵԿ համամասնական ցուցակում ոչ անցողիկ 36-րդ հորիզոնականում է հայտնվել:

“Ես հասկացել եմ, որ պետք է գնահատվեր մամլո  խոսնակի դերը` որպես կուսակցության գաղափարախոսությանն ու գաղափարական գծին ավելի մոտ կանգնած մարդ: Այո, ո՞վ կարող էր  խորհրդարանում ներկայացնել իր կուսակցության քաղաքական գիծը եւ  գաղափարախոսությունը: Ես հասկացել եմ, որ հայտնվելով ցուցակի 36-րդ տեղում, ես չեմ գնահատվել ըստ արժանվույն”,-Henaran.am-ին ասաց Սուսաննա Աբրահամյանը:

Արդյո՞ք այս փաստը կապված է իր եւ ՕԵԿ փոխնաագահ Հեղինե Բիշարյանի հարաբերություններով, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, վերջին շրջանում լարվել էին` կապված ցուցակների հետ:

“Բացարձակապես, ոչ: Այստեղ իմ եւ տիկին Բիշարյանի խնդիրը չի եղել եւ որեւէ տարաձայնություն չի եղել: Դա քաղաքական որոշում է, կուսակցության ղեկավարի որոշումն է”,-մեր հարցին պատասխանեց Սուսաննա Աբրահամյանը: Henaran.am-ի ճշտող հարցին, թե Դուք կարծում եք, որ Արթուր  Բաղդասարյանը չգնահատե՞ց Ձեզ, ՕԵԿ արդեն նախկին խոսնակը պատասխանեց. “Ես 16 տարի լինելով հեռուստաժուռնալիստ եւ 6 տարի լինելով կուսակցության մամլո խոսնակ, այդպես եմ կարծում: Ամեն մարդ իրավունք ունի իր պրոֆեսիոնալիզմը գնահատելու”:

Մեր այն հարցին, թե նշանակո՞ւմ է արդյոք, որ Սուսասննա Աբրահամյանը կհեռանա նաեւ ՕԵԿ-ից, վերջինս հրաժարվեց պատասխանել . “Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Ես կփորձեմ այդ հարցին մի փոքր ուշ պատասխանել”:

Սուսաննա Աբրահամյանը նաեւ  շնորհակալություն հայտնեց բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ, ինչպես ինքն ասաց,  անաչառ եւ փոխադարձ վստահության մթնոլորտում աշխատել է որպես ՕԵԿ մամլո խոսնակ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ