Նախկին օդաչուն փորձել է երկրից դուրս բերել 1,5 կգ ադամանդ
Զիմբաբվեի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել իսրայեցի Շմուել Կայնան Կլեյնի դեմ, որին մեղադրում են մաքսանենգության եւ միգրացիոն վերահսկողության օրենքները խախտելու մեջ:
Դատախազության տվյալներով` նա փորձել է այդ երկրից տեղափոխել 1,7 կգ քաշով ադամանդ, որի արժողությունը ավելի քան 2 մլն դոլար է:
Կլեյնը քաղաքացիական ավիացիայի օդաչուի համազգեստ է հագած եղել, սակայն նրան 2 անգամ են ստուգել` նկատելով, որ նա շատ է նյարդայնացել օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ շփվելիս: Նրա ձեռքի պայուսակում հայտնաբերել են անմշակ քարերը` պլաստիկ ժապավենի եւ մեկ դոլարանոց թղթադրամների մեջ:
Կլեյնը նախկինում օդաչու է աշխատել, իսկ այժմ ստուգում է օդաչուների պատրաստվածությունը թռիչքի:
Զիմբաբվեն անմշակ ադամանդներ արտահանող երկրների ցանկում առաջնային տեղ է զբաղեցնում: