01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ամերիկուհին իր 101-ամյակն այնպես է նշել, որ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

ԱՄՆ-ի Յուտա նահանգի բնակչուհի Մերի Հարդիսոնը  ռեկորդ է սահմանել` դառնալով աշխարհի ամենածեր կինը, ով երկնային ճամփորդություն է կատարել:

Ամերիկուհի Մերի Էլեն-Հարդիսոնը որոշել է իր 101-ամյակը յուրօրինակ ձեւով տոնել: Կինը թռիչք է կատարել պարաշյուտով իր հարազատ Օգդեն քաղաքում: Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները պաշտոնապես գրանցել են ռեկորդը: Համարձակ տատիկն ամենածեր կինն է աշխարհում, ով նմանատիպ թռիչք է կատարել:

Մերիին այս խիզախ քայլին դրդած պատճառը մրցակացության ոգին է: Նա որոշել է ետ չմնալ իր 75-ամյա որդուց, ով վերջերս է նույն թռիչքը կատարել. “Այն, ինչ կարող է իմ երեխան, կարող եմ նաեւ ես: Դրա համար էլ ես որոշեցի լավ ժամանակ անցկացնել, ինչպես նա,”-նշել է համարձակ տատիկը:

Հարկ է նշել, որ Մերին նոր չէ հետաքրքրվում էքստրեմալ զբաղմունքներով: Իր 90-ամյակին նա օգտվել է “Դիսնեյ լենդի” բոլոր ատրակցիոններից:

Մերիին ավելի հանգիստ հոբբիներ էլ ունի: Օրինակ` նա հագուստ է գործում աղքատ մարդկանց եւ մանկական հիվանդանոցների երեխաների համար:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ