22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետությունը գլադիատորություն է. կամ տապալում ես, կամ սպանվում. Անդրանիկ Մարգարյան /վիդեո/

“Նախապաշարումներ ունեմ այն առումով, որ ինչ-որ պետք է լինի՝ կլինի, բայց ամեն ինչ իր ժամանակին կլինի։ Գուցե նախանշաններ էլ գոյություն ունեն, բայց, կարծում եմ, դրանք սահմանափակ են։ Ես մտածում եմ, որ ինձ համար դեռ կյանքի որոշակի պաշար գոյություն ունի, որովհետեւ բազմաթիվ անգամներ շատ ծանր իրավիճակներում եմ հայտնվել, բայց կարողացել եմ իմ անհատական մոտեցումների շնորհիվ, մանավանդ իմ ընկերների աջակցությամբ, դրանք հաղթահարել, նույնիսկ՝ մահից փրկվել”,- իր հարցազրույցներից մեկում ասել է Հայաստանի  վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։

Իսկ վարչապետությունն Անդրանիկ Մարգարյան մարդուն ի՞նչ տվեց եւ ի՞նչ տարավ հարցին պատասխանել էր.  “Մեծ փորձառություն, համբերություն, դիմացինին լսելու կարողություն տվեց: Ինչ տարա՞վ՝ առողջությունս, բայց դեռ պահուստային ունեմ”:

Բայց, հինգ տարի առաջ, 2007թ. մարտի 25-ին նրա պահուստային առողջությունը չհերիքեց,  անգամ  ընկերները նրան  փրկել չկարողացան:

“Սրտի պսակաձեւ անոթների արյան շրջանառության խանգարման հետեւանքով առաջացած սրտի հանկարծակի կանգ” սա էր ախտորոշում, ընդամենը մեկ նախադասություն, բայց մարդու ճակատագիր, ապրած տարիներ եւ հիշողություններ….

Հպարտանում էր մեր ձեռք բերած անկախությամբ: Անցածի համար չէր ափսոսում, պարզապես մտածում էր,  որ ժամանակը կարելի էր ավելի արդյունավետ օգտագործել, թեկուզ հենց ուրախանալու համար:

“Շառից, փորձանքից հեռու:Վարչապետությունից, կառավարությունից ու էդ կարգի գործերից հեռու:Վարչապետությունը գլադիատորություն է. կամ տապալում ես, կամ սպանվում: Որ վարչապետ էի դառնում՝ գիտեի, որ միեւնույն է` չարածներս են հիշելու, քանի որ այնքան խնդիր կա, որ չես կարող միանգամից այդքանը լուծել: Ժողովրդի հայացքը վարչապետին է ուղղված”,-համոզված էր Անդրանիկ Մարգարյանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ