16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Մերկ գոլֆիստները ռեկորդ են սահմանել

Անգլիական Էսեքս կոմսությունում ռեկորդ են սահմանել մերկ գոլֆ խաղացողները: Միջոցառմանը, որը մեկ ժամ է տեւացել, մասնակցել է 30 մարդ` Մեծ Բրիտանիայի տարբեր մասերից:

Մերկացած գոլֆ խաղալով ռեկորդ սահմանելու գաղափարը պատկանում է բարեգործական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչներին, որոնք օգնում են քաղցկեղով հիվանդներին: Խաղի մեկ ժամվա ընթացքում կազմակերպիչներին հաջողվել է հավաքել գրեթե 3 հազար ֆունտ ստեռլինգ:

Հայտնի չէ` արդյոք խաղին ներկա են եղել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները կամ որեւէ նմանատիպ կազմակերպություն: Հայտնի չէ նաեւ` ռեկորդային ակցիայի կազմակերպիչները հայտ են ներկայացրել ռեկորդը գրանցելու համար, թե` ոչ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ