18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քեյթ Բեքինսեյլը դժգոհ է Քոլին Ֆարելի հետ ինտիմ հարաբերություններից

Քեյթ Բեքինսեյլը կիսվել է  հեռուստադիտողի հետ` “Հիշել ամեն ինչ” ֆիլմի նկարահանումներից ստացած տպավորություններով:

38-ամյա Բեքինսեյլը, ով ֆիլմում մարմնավորել է Քոլին Ֆարելի կնոջ կերպարը, պատմել է, որ իրեն դժվարություն են պատճառել ինտիմ տեսարանները, քանի որ նրա ամուսինը` ռեժիսոր Լեն Ուայզմենը, ներկա էր նկարահանման հրապարակում:

“Ինձ վում է` Քոլինի համար ավելի դժվար էր: Հավանաբար, այնքան էլ հաճելի չէ սիրահետել ռեժիսորի կնոջը: Հատկապես, երբ Լենը կատակում էր ասելով` “ախ այդպես, դու հեռացված ես աշխատանքից”,- անկեղծացել է Քեյթը:

Բայց չնայած այդ բոլոր անհարմար իրավիճակներին, Քեյթին հաջողվել է ընկերանալ Քոլինի հետ` ասելով, որ նա շատ պրոֆեսիոնալ, լավ դերասան է, ուրախ մարդ եւ շատ լավ հայր:

Քեյթն արդեն 3 տարի չէր նկարահանվում կինոյում: Նա հավաստիացնում է, որ դրա պատճառը միայն այն էր, որ ցանկանում էր 12-ամյա դստեր հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ