14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սկնդալային Քիմ Քարդաշյանը որոշել է փող աշխատել` օգտագործելով Բեքհեմներին

Սկանդալային հայուհի Քիմ Քարդաշյանը որոշել է մեկնել Ամերիկայից եւ հիմնվել Անգլիայում: Ինչպես տեղեկացնում է “Raut.Ru”-ն, նա մտադիր է գնել Բեքհեմների կալվածքը: Քարդաշյանն արդեն պայմանավորվել է անշարժ գույքի գործակալների հետ “Beckingham” դղյակը նայելու համար:

Հայտնի է, որ Բեքհեմների առանձնատունը վաճառվում է 28 մլն դոլարով: Դղյակում կարող է տեղավորվել Քարդաշյանների ողջ ընտանիքը, սակայն, կարծես թե, Քիմը միտք չունի կիսել այն որեւէ մեկի հետ:

Բացի 2 լողավազաններից եւ մարզասրահից առանձնատունն ունի նաեւ տարածք ուղղաթիռի վայրէջքի համար, ախոռ եւ գոլֆի խաղադաշտ:

Ըստ որոշ տվյալների` Քիմը պատրաստվում է սենյակներից մի քանիսը վարձով տալ` տունը հյուրանոց դարձնելով: Ընդ որում, այցելուները կլինեն ոչ թե պարզապես զբոսաշրջիկներ, այլ աստղային զույգի երկրպագուները:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ