Նախկին տղամարդուն հեռացրել են գեղեցկության մրցույթից
Կանադայում գեղեցկության մրցույթի կազմակերպիչները մրցույթից հեռացրել են մասնակիցներից մեկին, որը, պարզվել է, որ նախկինում տղա է եղել:
Կազմկոմիտեի դիմումի մեջ նշվում է, որ հաղթող մասնակիցը, ով պետք է Կանադան “Միսս Տիեզերք“-ում ներկայացնի, որակազրկվել է “մրցույթի անցկացման կանոններին չհամապատասխանելու” համար:
Ինքը` 23-ամյա Ջենին, համոզված է, որ “Միսս տիեզերք” մրցույթից իրեն հեռացրել են մոդելի համար անսովոր կենսագրության պատճառով: Աղջիկը կարծում է, որ կազմակերպիչներին շփոթության մեջ է գցել այն փաստը, որ ինքը 19 տարեկանում փոխել է սեռը:
Մրցույթի կազմակերպիչները դեռեւս չեն մեկնաբանել աղջկա խոսքերը: Սակայն նրա երկրպագուները աջակցում են նրան եւ նույնիսկ խնդրագիր են ստորագրել, որպեսզի Ջենիին հնարավորություն տան մասնակցելու “Միսս տիեզերքին”: Ջենիին աջակցել է ավելի քան 28 հազար մարդ` մրցույթի կազմակերպիչների որոշումն անվանելով “սեռական խտրականություն”:
“Միսս տիեզերքը” կկայանա 2012-ի դեկտեմբերին: Առայժմ հայտնի են միայն 29 մասնակից աղջիկների անունները: