25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՂ հակամարտության զինված կարգավորում չի կարող լինել. ԱՄՆ պետքարտուղար

Հանրապետական կոնգրեսական Հովարդ Բերմանը  ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին հարցեր է ուղղել` կապված ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ Թուրքիայում հայկական եկեղեցու ունեցվածքի վերադարձի հետ:

Կոնգրեսականը հարցրել է, թե Ղարաբաղյան հակամարտության գոտում խախտումներ են արձանագրվում, որոնց հետեւանքով վերջերս հայ զինվորականի մահվան դեպք գրանցվեց: Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պատերազմի միայն առաջին փուլն է ավարտված, իսկ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել շփման գծից հեռացնել դիպուկահարներին` լարվածությունը նվազեցնելու նպատակով: Արդեն մեկ տարի է` Հայաստանը եւ ԼՂ-ն ընդունել են այս կոչը, իսկ Ադրբեջանը` ոչ: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱՄՆ վարչակարգը` ամերիկյան շահերի համար կարեւոր այս տարածաշրջանում պատերազմը բացառելու ուղղությամբ:

“Որպես Մինսկի խմբի համանախագահ, մեր երկիրը հակված է աջակցել հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորմանը: Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ հայտարարություններում, եւ գործողություններում: Ամեն դեպքում` մենք միեւնույն կարծիքին ենք մնում` հակամարտության զինված կարգավորում չի կարող լինել: Ցավում ենք յուրաքանչյուր զինվորի մահվան համար, այդ իսկ պատճառով էլ կոչ ենք անում կողմերին շարունակել քայլեր ձեռնարկել, այդ թվում` դիպուկահարներին հեռացնել` անցանկալի զոհերից խուսափելու համար”,-պատասխանել է ԱՄՆ պետքարտուղաարը:

Բերմանի մյուս հարցին` 2013-ի դեկտեմբերի 13-ին Ներկայացուցիչների պալատն ընդունեց հայտարարություն, ըստ որի կոչ էր արվում ԱՄՆ պետքարտուղարին դիվանագիտական ճնշում գործադրել Թուրքիայի վրա` քրիստոնեական եկեղեցիներն իրենց տերերին վերադարձնելու նպատակով: Դուք գո՞հ եք, որ Թուրքիան պարտավորվել է վերադարձնել այդ եկեղեցիները  հայերին եւ մյուս քրիստոնյա ժողովուրդներին, Քլինթոնն այսպես է արձագանքել .

ԱՄՆ-ն ընդունում է, որ կրոնական փոքրամասնությունները լուրջ խնդիրներ ունեն Թուրքիայում, բայց թուրքական կառավարությունն արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում` կրոնական համայնքներին իրենց ունեցվածքը վերադարձնելու ուղղությամբ: Մենք կշարունակենք զգոն լինել` այդ երկրում կրոնական համայնքների համար իրականացվող բարեփոխումների ընթացքին”:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան նշել է նաեւ, որ շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու քաղաքականությանը, որ պաշտոնական Վաշինգտոնը ուղիներ է փնտրում առեւտուրն ու ներդրումները զարգացնելու համար: “Օրինակ` առաջիկա ամիսներին ԱՄՆ-ը պետք է հովանավորի ավելի քան 10 հայ գործարարների այցը ԱՄՆ: Այդ այցը հնարավորություն կտա հայ գործարարներին երկկողմ շահավետ կապեր հաստատել ամերիկյան գործընկերների հետ”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ