29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադներին միանում է 4-րդ խումբը

Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբը բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որում մասնավորապես ասված է.

‘Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 5-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.

1. Անտոնյան Գուրգեն – դերասան

2. Բալայան Վարդան – երաժիշտ

3. Գրիգորյան Սուրեն – գրող, իրավաբան

4. Կիվրյան Արգիշտի – ‘Atmtoday’ լրատվական գործակալության համակարգող

5. Մանասյան Նվարդ – կրթության մասնագետ

6. Մովսիսյան Արտակ – պատմաբան

7. Մուրադյան Զարուհի – նկարիչների միության անդամ, նկարչուհի

8. Ճաղարյան Հակոբ – պատերազմի մասնակից, օդանավի հրամանատար

9. Հայկազյան Վարդան – գյուղատնտեսության եւ էկոլոգիայի գծով փորձագետ

10. Ֆարադյան Գագիկ – ‘Այրուձի’ հեծյալ ակումբի տնօրեն

Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով եւ գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.

Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ    Ե Ն Ք

1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:

2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը’:

Henaran.am-ին հաղորդում են ‘ՀՀ Քաղաքացիների ժողով’  հկ մամլո գրասենյակից

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ