29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արտակ Զաքարյանի ղեկավարած հանձնաժողովում ադրբեջանական հկ-ներն ու կառավարությունը բախվել են

Բաքվում կայացած Եվրանեսթի լիագումար նիստին հայկական պատվիրակության մասնակցութունը ճիշտ որոշում էր: Այսօր պատվիրակության անդամների մամլո ասուլիսի ժամանակ նշեց պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց. “Մենք ողջ աշխարհին դաս տվեցինք, թե ինչպես պետք է գալ ու աշխատել նման պայմաններում”:  “Ադրբեջանի ժողովուրդը ուղղակի Ալիևի պատանդն է` մենք գործ ունենք ակնհայտ սուլթանատի հետ: Եվ ուղղակիորեն պետական քարոզչությունը միտված է սպասարկելու այդ մի մարդու ու նրա կլանի շահերը” ,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նկատեց, որ մասնավոր զրույցներից ակնհայտ էր, որ ադրբեջանի նախագահի հակահայկական քարոզչությունը մեկ մարդու քաղաքականություն է եւ չի արտահայտում ադրբեջանական հասարակության տրամադրվածությունը : “Ժառանգության” պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը անդրադարձավ Եվրանեսթի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հնչեցրած ելույթին, որտեղ կրկին խոսվել է ԼՂ խնդրից եւ օգտագործվել “օկուպացիա” եւ “ագրեսիա” եզրույթները: Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ իր եւ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի ելույթները հակադարձել են Մամեդյարովին, ինչի արդյունքում թեման շատ արագ փակվել է, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, պատգամավորի բնորոշմամբ,  հեռացել է կարմրած ու վատ վիճակում:

ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանն էլ ընդգծեց, որ Եվրանեսթը  ժողովրդավարության ու եվրոպական արժեքներին հաղորդակից դառնալու նպատակ հետապնդող հարթակ է եւ բազմաթիվ անհաջող փորձեր են արվել այս հարթակում ԼՂ խնդիրն արծարծելու եւ հակառակ հայկական պատվիրակության մտավախության, այս հարթակը Բաքվում այս անգամ չօգտագործվեց նշված նպատակով:

Ի դեպ, Եվրանեսթի հայկական պատվիրակության ՀՀԿ-ական անդամներն այսօրվա ասուլիսին ներկա չէին: ՀՀԿ-ական անդամների բացակայությունը պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը բացատրեց նրանով, որ Արտակ Զաքարյանի գլխավորած Եվրանեսթի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովում բավականին բուռն քննարկումներ են եղել եւ պատվիրակությունը նպատակահարմար է գտել Արտակ Զաքարյանի զեկույցն առանձին ասուլիսով ներկայացնել:

“Այն հանձնաժողովում, որը նա ղեկավարում էր, եղավ շատ լուրջ բախում ադրբեջանական ոչ կառավարակական կազմակերպությունների եւ ադրբեջանական գործադիր իշխանության ներկայացուցիչների եւ պատգամավորների միջեւ: Այնտեղ էին մի շարք կոշտ  ընդդիմադիր հասարակական կազմակերպություններ ներկայացուցիչներ, որոնք սկսեցին մեղադրել իրենց իսկ իշխանությանը մարդու իրավունքների  եւ ազատությունների այնպիսի ոտնահարումների մեջ, որ դա վերածվեց ճակատամարտի”,-նշեց Վահան Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ