Պայթյուններ Դամասկոսում` նախագահական նստավայրի մոտ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում` նախագահական նստավայրի մոտակյքում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է “Reuters”-ը: Ողջ թաղամասը հրետանային ռմբակոծության է ենթարկվել, հայտնի է, որ մի քանի մարդ է զոհվել, սակայն զոհերի ճշգրիտ թվի մասին կամ այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշենք, որ այդ թաղամասը բնակեցված է ալավիներով` այն կրոնական աղանդը, որին պատկանում է նաեւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան 45 հազար մարդ է զոհվել: