24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ռուսաստանն ընդունում է, որ Հայաստանն իր միակ վստահելի գործընկերն է. Ռիչարդ Կիրակոսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը խոսեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի մասին:

Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը վարվում է այնպես, ինչպես Թուրքիան` Հայաստանին հարգում է միայն այն ժամանակ, երբ մենք ուժեղ ենք:

Ընդհանուր առմամբ, վերլուծաբանը Լավրովի այցի հետ կապված 3 քաղաքական նպատակներ նշեց: Առաջին հերթին, Ռուսաստանի համար ցուցադրելն էր Հայաստանի կարեւորությունը: 2-րդ հերթին, այն եւս մեկ անգամ ցույց տվեց Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասի համար: Եվ 3-րդ հերթին, այցը նպատակ էր հետապնդում զննել իրավիճակն խորհրդարանական ընտրություններից առաջ: Այս առիթով Կիրակոսյանը նշեց, որ Ռուսաստանի համար կայունությունն ավելի կարեւոր է, քան ժողովրդավարությունը:

Վերլուծաբանի կարծիքով` Ռուսաստանն ընդունում է, որ Հայաստանն իր համար միակ վստահելի գործընկերն է, ինչը կապված  է այն փաստի հետ, որ Հայաստանն ավելի ակտիվ է արեւելյան գործընկերության ծրագրերում, բացի այդ, ավելի շատ է խորացնում կապերը ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ