28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ոչ մի կուսակցություն չի կարող բողոքել, որ անտեսվել է

Այսօր Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց մարտի 1-31-ը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրենց կողմից իրականացված Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման եւ կազմված միջանկյալ հաշվետվության արդյունքները։

‘’Նկատվել է  քաղաքական կուսակցությունների նկատմամբ  հեռարձակողների հետաքրքրության աճի միտումներ: Տարբեր կուսակցություններ լուսաբանվել են հավասարաչափ, այսինքն` ոչ մի կուսակցություն չի կարող բողոքել, որ անտեսվել է’’,– ասաց բանախոսը։

Նրա խոսքով` գովելի է,  որ ԶԼՄ-ները ձգտում են գնահատականներ չտալ քաղաքական ուժերին՝ դա թողնելով հանրությանը: ‘’ ԶԼՄ-ներն ավելի դրական շետադրումներ են անում, սկզբում՝ ԲՀԿ-ի, հետո նոր միայն ՀՀԿ-ի օգտին: ՀԱԿ-ի դեպքում նկատել են 0 դրական, 11 բացասական անդրադարձ’’,- ասաց Բորիս Նավասարդյանը: Երեւանի մամուլի ակումբի նախագահը նաեւ անհանգստացնող որակեց այն փաստը, որ որոշ հեռուստաընկերություններ բավարար ուշադրություն չեն դարձնում ընտրապայքարին՝ չցանկանալով իրավիճակը քաղաքականացնել:

Նավասարդյանը նշեց, որ ընտրական գործընթացների վերաբերյալ ավելի մեծ ուշադրություն ակնկալում էին Հ1-ից, սակայն քաղաքական անդրադարձների առումով ռեկորդակիրը ‘’Կենտրոն’’ հեռուստաընկերությունն է, երկրորդ տեղում է Հ2-ը, երրորդում՝ Երկիր մեդիան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ