Ծառուկյանի “Կենտրոն”-ում
Ապրիլի 9-ին, “Կենտրոն “ հեռուստաընկերության “Էպիկենտրոն” լրատվական ծրագիրը ազդարարեց իր նոր եթերաշրջանը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց լրատվական ծառայության պետ Արթուր Ազարյանը լարտավական թողարկումները եթեր են տրվելու սկսած առավոտյան ժամը 9.30-ից` երկու ժամ պարբերականությամբ:
Հիմնական թողարկումը լինելու է 21.30-ին` 45 րոպե տեւողոթյամբ եւ վարելու է Գրիգոր Հարությունյանը: Նա հեռուսադիտողներին հայտնի է խորհրդային տարիների հեռուստաեթերից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա մոտ 4 ամիս է նախապատրաստվում է եթերի, նույնիսկ ասում են մազերի գույնն է փոխել:
Այն հարցին, թե հնարավոր է հայտնի հեռուստադեմքերի մուտք “Էպիկենտրոն”` Արթուր Ազարյանը չբացառեց: “Մեզ մոտ տեղերը սահմանափակ են, մենք ընտրում ենք լավերից լավերին: Մրցակցություն է եւ դիմանալ է պետք”,-ասաց Ազարյանը: Նրա խոսքով, թղթակցական կետեր են ունենալու բոլոր մարզերում, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներում, սփյուռքահայ գաղթօջախներում: