07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Խաչիկից բացատրություն են պահանջել

ՕԵԿ համամասնական ցուցակից, պարզվում է, դժգոհ է ոչ միայն ՕԵԿ նախկին մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը, այլեւ կուսակցության շարքային, բայց եւ ակտիվ անդամները: Henaran.am-ի  ունեցած տեղեկություններով, լոռեցի ՕԵԿ-ականների սրտով չի, որ Նելսոն Զուլոյանը , որի անունը ՕԵԿ-ում ոչ լսել են, ոչ իմացել, հայտնվել է կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում:

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, թե վերջինս Ֆրանսիայի քաղաքացի է:Նրա մասին մեզ հասած տեղեկություններով, ՕԵԿ Լոռու մարզային կառույցի շտաբների պետերը, ովքեր  շարունակ լծվել են տեղերում կուսակցության շարքերը նոր անդամներով հավաքագրելու եւ կուսակցության դիրքերն ամրապնդելու գործին, լոռեցի պատգամավոր Խաչիկ Հարությունյանին իրենց դժգոհությունն են հայտնել ու բացատրություն պահանջել, թե ով աշխատի, ով` պատգամավոր դառնա:

Henaran.am-ի աղբյուրի փոխանցմամբ, Խաչիկ Հարությունյանն ասել է, թե երիտասարդի հարցը լուծվել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի որոշմամբ, ուստի իրեն ուղղված դժգոհություններն անարդարացի են:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ