18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

9-ամյա աղջկա զբոսանքը պապիկի հետ տխուր ավարտ է ունեցել

Գերմանացի թոշակառուն  ոստիկանության կողմից նախազգուշացում է ստացել այն բանի համար, որ մոռացել է 9-ամյա թոռնուհուն մեքենայի բեռնախցիկում եւ գնացել զբոսնելու:

Թե որքան ժամանակ է երեխան մնացել մեքենայի մեջ, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ նրան փրկել են այն ժամանակ, երբ անցորդները բեռնախցիկից ճիչեր են լսել: Դեպքի վայր են կանչվել ոստիկանները եւ հրշեջները, ովքեր բացել են բեռնախցիկը եւ հանել երեխային:

Որոշ ժամանակ անց ավտոկանգառի մոտ է եկել աղջկա 72-ամյա պապիկը: Իրավապահ մարմինների հետ զրույցում թոշակառուն հայտնել է, որ երեխան ինքն է խնդրել պապիկին իրեն զբոսանքի տանել բեռնախցիկի մեջ: Ճանապարհին տարեց գերմանացին տարվել է գեղեցիկ շրջակայքով եւ որոշել է զբոսնել` մոռանալով երեխայի մասին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ