04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Տարեց կինը ծննդյան օրը “հարված” է ստացել սիրելի բեյսբոլային ակումբից

Բեյսբոլի Գլխավոր լիգայի “Կոլորադո Ռոքիս” ակումբի երկրպագուհի Ջուդիթ Ռիզը ուղեղի ցնցում է ստացել այն բանից հետո, երբ նրա գլխին են հարվածել բեյսբոլի գնդակով:

Նախօրեին կինը որոշել է իր ծննդյան 69-ամյակը տոնել սիրելի ակումբի խաղը դիտելով: Խաղի 4-րդ ռաունդում “Ռոքիս” ակումբի բեյսբոլիստ Մայքլ Քադայերն անհաջող կերպով փոխանցում է կատարել, եւ գնդակը հարվածել է ուղիղ Ջուդիթ Ռիզի գլխին:

Խաղը ժամանակավորապես դադարեցվել է` կնոջը բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Նրան հոսպիտալացրել են ուղեղի ցնցումով, սակայն հավելյալ ստուգումից հետո տուն են ուղարկել:

Տուժած կինը “Fox Sports”-ին հայտնել է. “Ծննդյանս օրը լավ անցավ: Միայն 2 վատ բան կատարվեց` ես խաղը չկարողացա մինչեւ վերջ դիտել, եւ “Ռոքիս”-ը պարտվեց:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ