24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Ժառանգությունը՛՛ Ծառուկյանին է պահանջում. պետք է ճշտել` ով որտեղ է գտնվում

Հայաստանի քաղաքագետների միությունում այսօր շարունակվեց ընտրությունների հանրային վերահսկողության միասնական հանրային շտաբ ձեւավորելու նպատակով հրավիրված նիստը:

Հիշեցնենք, նախորդ նիստին ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, “Ժառանգությունը”, ՀՅԴ-ն ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու մասին փաստաթուղթ էին ստորագրել, որին հրաժարվել էր միանալ ՀՀԿ-ն:

Այսօրվա նիստին ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը:

ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համարը` Հմայակ Հովհաննիսյանը, նշեց, որ քննարկվելու է շտաբի կառուցվածքը, եւ այնուհետ շտաբի անունից դիմում է ուղարկվելու ոստիկանապետին, դատախազին ու վարչապետին, որպեսզի շտաբին տրամադրվեն այն քաղաքացիների ցուցակը, որոնք պետռեգիստրում գրանցված են, բայց երկրից բացակայում են, որպեսզի պարզվի՝ այդ մարդիկ  ընտրությունների օրը եղել են երկրում եւ քվեարկել են, թե ոչ:

Վարդան Օսկանյանի խոսքով՝ քաղաքական որոշումը կայացվել է, եւ քաղաքական ուժերը մտնում են գործնական փուլ: ՛՛Մենք չենք կարող մեր հասարակությանը հուսահատեցնել, մենք նախորդ տարիներից ասես դասեր չենք քաղել, չենք սովորել: Շտաբը ձեւավորված է, պիտի  հստակեցնենք, թե ինչ հնարավոր խախտումների ձեւեր կարող են հնարվել, դրանք պետք է  ցուցակագրել, եւ մտածել դրանց կանխարգելման համար արդյունավետ պայմաններ  ստեղծելու մասին՛՛,- ասաց Վ.Օսկանյանը՝ հավելելով, որ  շտաբը համագործակցելու է քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների հետ:

“Ժառանգության” փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ ՛՛Ժառանգությունը՛՛ կքննարկի  միանալ այս ձեւաչափին թե ոչ, եթե այդ փաստաթղթի տակ չդրվեն կուսակցության առաջին դեմքերի, լիդերների ստորագրությունը:

՛՛Պետք է հասկանալ նաեւ, որ բովանդակային առումով այս փաստաթուղթը ինչ-որ չափով հակասում է կոալիցիայի հռչակագրին, մենք ասում ենք չունենք վստահություն, քանի որ կոալիցիայի ուժերը ներկայումս զբաղված են քվեներ փախցնելով՛՛,- ասաց նա: ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահի կարծիքով՝ պետք չէ այս փաստաթղթով խաբել ժողովրդին եւ ՛՛մանյովրեր՛՛ անել, այլ պետք է  հասկանալ՝ ով որ դաշտում է գտնվում, որտեղ է գտնվում: ՛՛Այն ինչ կատարվում է այստեղ, նման է ժամավաճառության, ինչը մեզ մտահոգում է՛,-հայտարարեց “ժառանգական” Հակոբյանը:

Լեւոն Զուրաբյանի կարծիքով, եթե ՛՛Ժառանգության՛՛ կարծիքով այս փաստաթուղթը հակասում է կոալիցիոն հռչակագրին, ապա դրանից պետք է միայն ուրախանալ: ՀԱԿ-ի անունից նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը պատրաստ է լծվել այդ շտաբի գործունեությանը եւ նաեւ կոչ արեց ՛՛Ժառանգության ՛՛ գործընկերներին նույն ոգով մասնակցել շտաբի ձեւավորմանն ու գործունեությանը:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները “Ժառանգության” ներկայացուցչից պահանջեցին հստակեցնել` հետ է վերցնում արդյոք կուսակցությունն իր ստորագրությունը: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ հարցը կքննարկեն եւ հեռացավ, անորոշության մեջ թողնելով գործընկերներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ